Campaign Schedule

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ ԹԻՎ՝ 19

ՀՈՒՆԻՍԻ 7, 2026թ․

Հայաստանի ապագան
Քո ձեռքերում է

Մեր առաքելությունն այս ընտրություններում

«Համերաշխություն ոչ միայն այսօր ապրողների, այլ նաև մահացածների և բոլոր նրանց հետ, որ դեռևս չեն ծնվել:»

Էդմունդ Բյորկ անգլիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա և հրապարակախոս։


Այս խոսքերը խորհրդանշում են սերունդների միջև անխզելի կապը և պատասխանատվությունը՝ հիմնված նահատակների հիշատակի, ներկայի միասնության և ապագայի հանդեպ պարտավորության վրա։ Սա ազգային համերաշխության ուժն է, որն անցյալի ցավը վերածում է ներկայի հզորացման՝ ապահովելով շարունակականություն։


Հիշատակ և Միասնություն.
Մահացածների (նահատակների) զոհողությունը պարտավորեցնում է ներկա սերնդին ամրապնդել միաբանությունը։


Պատասխանատվություն ապագայի հանդեպ.
Համերաշխությունը ներառում է նաև դեռ չծնվածների հանդեպ պարտքը՝ պահպանելով և հզորացնելով պետականությունը։


Անցյալի ուժը.
Սա արտացոլում է անպարտելի ոգին, որը թույլ է տալիս ապրել և արարել հանուն գալիք սերունդների։


Միացի՛ր hայկական ինքնության պաշտպանության, պետականության հիմքերի պահպանման և ինքնիշխանության վերականգնման գործին


 

Ռեմոնտադա

Պարտության հետևանքների չեզոքացում, քաղաքական վերածնունդ, Հայաստանի սուբյեկտայնության և հզորության վերականգնում։ Մենք գտնում ենք, որ մեր ինքնությունը մեր անվտանգության առանցքային գործիքն է։

Լուսավոր Հայաստան
Լուսավոր Հայաստան

Ո՞վ ենք մենք

Փորձառություն և սկզբունքայնություն

10-ը տարի քաղաքական պայքարի կիզակետում՝ հետևողական գործել և ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը հանուն մեր պետականության ամրապնդման։

Անկեղծություն

Առանց պոպուլիզմի պետության առջև ծառացած բոլոր մարտահրավերների վերաբերյալ ներկայացրել ենք մեր քաղաքական դիրքորոշումը և առաջարկել կոնկրետ լուծում։

Պրոֆեսիոնալ/արհեստավարժ թիմ

Մենք համախմբել ենք տարբեր բնագավառներում հաջողած, փորձառու և պատասխանատու մասնագետների։

Միջազգային հեղինակություն

2019թ․-ից Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE - Եվրոպական պառլամենտում 3-րդ ուժն է) անդամ ենք։ Մեր ձայնը լսելի է Եվրախորհրդարանում և միջազգային բարձր ամբիոններում։ Մենք ընդլայնում ենք մեր միջազգային համագործակցության սահմանները։


«Լուսավոր Հայաստան» կուսակցության պաշտոնական կայք՝ BrightArmenia.am

Օրացույց

Քարոզարշավի օրագիր

ՕՐ 1
Day 1 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 2
Day 2 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 3
Day 3 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 4
Day 4 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 5
Day 5 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 6
Day 6 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 7
Day 7 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 8
Day 8 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 9
Day 9 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 10
Day 10 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 11
Day 11 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 12
Day 12 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 13
Day 13 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 14
Day 14 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 15
Day 15 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 16
Day 16 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 17
Day 17 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 18
Day 18 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 19
Day 19 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 20
Day 20 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 21
Day 21 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 22
Day 22 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 23
Day 23 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 24
Day 24 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 25
Day 25 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 26
Day 26 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 27
Day 27 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 28
Day 28 Schedule
Տեսնել ավելին
ՕՐ 29
Day 29 Schedule
Տեսնել ավելին
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՕՐ
ELection Day
Տեսնել ավելին
Լուսավոր հնգյակ

Առաջադրված թեկնածուներ

Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ՆԱԽԱԳԱՀ

Միջազգային իրավունքի մասնագետ, քաղաքական գործիչ, 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումների ՀՀ ԱԺ պատգամավոր, Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան (2022-2024թթ․), ԼՀԿ հիմնադիր նախագահ:

Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյան

ՊԱՏՄԱԲԱՆ, ԼՐԱԳՐՈՂ

Պատմաբան, լրագրող, առավելապես զբաղվում է քաղաքական և հասարակական հարցերի լուսաբանմամբ։

Շուշան Ավագյան

Շուշան Ավագյան

ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏ

Միջազգայնագետ, քաղաքագետ, հակակոռուպցիոն փորձագետ, «Լիբերալ քաղաքականության դպրոցի» ղեկավար։

Գևորգ Գորգիսյան

Գևորգ Գորգիսյան

ԼՀԿ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՆԴԱՄ

ՀՀ ԱԺ 6-րդ և 7-րդ գումարումների պատգամավոր, խմբակցության քարտուղար։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ, կառավարման խորհրդի անդամ, փոխնախագահ, ներկայում՝ վերահսկող մարմնի ղեկավար։ Առաջադեմ Տեխնոլոգիաների մասնագետ, ծրագրերի իրականացման ղեկավար։

Սուրեն Գյուրջինյան

Սուրեն Գյուրջինյան

ՃԱՐՏԱՐԱԳԵՏ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

Կայուն զարգացման հարցերով միջազգային փորձագետ, հետխորհրդային երկրներում կայուն զարգացման օրակարգերի ներդրման ու զարգացման խորհրդատու, գործարար:

Աննա Բաբայան

Աննա Բաբայան

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

Հանրային կառավարման մագիստրոս, սպասարկման ոլորտի և տուրիզմի մասնագետ, հանրային կառավարիչ. մասնագիտացած է նախագծերի և մարդկային ռեսուրսների կառավարման մեջ։

Արարատ Ղուլյան

Արարատ Ղուլյան

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

Տնտեսագետ, կառավարման մասնագետ

Նարեկ Սիրադեղյան

Նարեկ Սիրադեղյան

ՏՆՏԵՍԱԳԵՏ

Տնտեսագետ, արժեթղթերի շուկայի վերլուծության և կառավարման մասնագետ

Վարդուհի Քոլյան

Վարդուհի Քոլյան

ԱՍՏՎԱԾԱԲԱՆ

Աստվածաբան-մագիստրոս։ Ձեռագրագետ։ Մաքսային ձևակերպումների մասնագետ

Արման Հովսեփյան

Արման Հովսեփյան

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

Ռազմական ավիացիոն մասնագետ, գործարար

Արմեն Հովհաննիսյան

Արմեն Հովհաննիսյան

ԼԵԶՎԱԲԱՆ

Լեզվաբան, բանասեր, միջազգային դրամաշնորհային ծրագրերի մասնագետ, գործարար

Աննա Նավասարդյան

Աննա Նավասարդյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՂ

Միջազգային լրագրություն, AN NOUR TOUR ընկերության հիմնադիր, զբոսաշրջության ոլորտի փորձագետ, միջազգային զբոսաշրջային ծրագրերի ղեկավար

Կորյուն Շեկոյան

Կորյուն Շեկոյան

ՏՏ ԴԱՍԱԽՈՍ

Զարգացման ծրագրերի մշակման և գնահատման փորձագետ, ՀԿ կարողությունների զարգացման և գնահատման փորձագետ

Արտակ Ասատրյան

Արտակ Ասատրյան

ՏՆՏԵՍԱԳԵՏ ՖԻՆԱՆՍԻՍՏ

Տնտեսագետ, ֆինանսիստ, շուկայագետ, զբաղվում է հիմնականում ֆինանսական և շուկայական վերլուծություններով, աուդիտով

Աննա Գրիգորյան

Աննա Գրիգորյան

ԲԺԻՇԿ ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺ

Բժիշկ-ատամնաբույժ

Գոռ Ստեփանյան

Գոռ Ստեփանյան

ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐ ԴԻԶԱՅՆԵՐ

Կոնստրուկտոր-դիզայներ, բաժնի ղեկավար

Արկադի Ալեքյան

Արկադի Ալեքյան

ԼԵԶՎԻ ՄԱՍՆԱԳԵՏ

Անգլերեն-գերմաներենի մասնագետ, լրագրող, «Բեռլին Սենթր» լեզվի կենտրոնի տնօրեն

Աիդա Ազատյան

Աիդա Ազատյան

ԻՐԱՎԱԲԱՆ

Իրավաբան, իրավաբանության մագիստրոս։ Գիտական հոդվածի հեղինակ և ներկայացնող` իրավաբանական հոգեբանություն ուղղվածությամբ։ ՀՀ ԱԺ 7֊րդ գումարման պատգամավորի օգնական։

Արմեն Սիմոնյան

Արմեն Սիմոնյան

ՖԻԶԻԿՈՍ

Անհատ ձեռնարկատեր, առավելապես զբաղվում է առևտրով և բեռնափոխադրումներով։

Դավիթ Ղարիբյան

Դավիթ Ղարիբյան

ԱՐՏԻՍՏ

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին արտիստ։ «Ozone Cleanings» ընկերության և Ozone.Aero ավիացիոն բրենդի հիմնադիր։ Meta ընկերության բիզնես գործընկեր։

Սյուզաննա Պետրոսյան

Սյուզաննա Պետրոսյան

ՔԱՂԱՔԱԳԵՏ

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մասնագետ, գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականության մագիստրոս։

Հայկ Մխիթարյան

Հայկ Մխիթարյան

ՀՆՉՈՒՆԱՅԻՆ ՌԵԺԻՍՈՐ

Հնչունային ռեժիսոր

Վլադիմիր Իսկանդարյան

Վլադիմիր Իսկանդարյան

ԵՐԱԺԻՇՏ

Երաժիշտ, տեխնոլոգ, գործարար

Շահանե Ստեփանյան

Շահանե Ստեփանյան

ԲԺԻՇԿ–ՌԵԱՆԻՄԱՏՈԼՈԳ

Բժիշկ-ռեանիմատոլոգ, Դեղագործական մարկետինգի փորձագետ, մարկետինգային խմբի ղեկավար

Սարգիս Ալեքսանյան

Սարգիս Ալեքսանյան

ՃԱՐՏԱՐԱԳԵՏ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ, տեխնիկական գիտությունների մագիստրոս, պահեստազորի սպա' լեյտենանտ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր

Նարեկ Երեմյան

Նարեկ Երեմյան

ՏՆՏԵՍԱԳԵՏ

Տնտեսագետ, ՖԻՆՔԱ ՈւՎԿ ՓԲԸ բիզնես զարգացման մենեջեր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երիտասարդական Միության նախագահ։

Անի Մարգարյան

Անի Մարգարյան

ԲՈՒԺՔՈՒՅՐ

Բուժքույր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

Վարդան Միրզոյան

Վարդան Միրզոյան

ԳԻՏՆԱԿԱՆ–ԱԳՐՈՆՈՄ

Գիտնական ագրոնոմ, պետական կառավարման ոլորտի մասնագետ

Օվսաննա Ակլունց

Օվսաննա Ակլունց

ԴԵՂԱԳԵՏ

Դեղագետ։ Մասնագիտացված է նաև բիզնես կառավարման և հյուրընկալության ոլորտում։ Ունի փորձ հանրային հաղորդակցության և գովազդային նկարահանումների բնագավառում։

Վահան Պողոսյան

Վահան Պողոսյան

ԵՐԳԻՉ ԵՐԳԱՀԱՆ

Երգիչ երգահան, արվեստագետ

Կարեն Սիմոնյան

Կարեն Սիմոնյան

ՔԱՂԱՔԱԳԵՏ

Քաղաքագետ, դասախոս, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ, գործարար բարձր տեխնոլոգիաների ոլորտ

Նունե Թունյան

Նունե Թունյան

ՓԻԼԻՍՈՓԱ

Փիլիսոփայության բակալավր և ՄՌԿ մասնագետ

Հայկ Հարությունյան

Հայկ Հարությունյան

ԻՐԱՎԱԳԵՏ

Իրավագետ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, հանրային պաշտպան, քրեական իրավունքի և քրեական դատավարության մասնագետ

Ռոլանդ Ճռիկյան

Ռոլանդ Ճռիկյան

ԼԵԶՎԱԲԱՆ

Lեզվաբան, հանդիսավար

Վիրտուալ շտաբ

ՎԻՐՏՈՒԱԼ ՇՏԱԲ

2026 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, կիրառելով նորարարական մոտեցումներ, գործարկել է վիրտուալ շտաբի այս հարթակը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ուղղել ցանկացած հարց կամ ներկայացնել դիմում։ Շտաբի աշխատակիցները հնարավորինս սեղմ ժամկետներում կապ կհաստատեն Ձեզ հետ։


Անդամակցություն

Անդամակցության հայտ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությանը միանալու համար, խնդրում ենք լրացնել հայտը՝




Սիրելի՛ հայրենակից,

Այս ընտրությունները սովորական չեն․ հունիսի 7-ին որոշվում է հայկական պետականության և մեր ազգային բովանդակության լինելիության հարցը։ Հայկական պետականության և մեր ինքնության պաշտպանությունից է կախված այսօրվա Հայաստանի հարատևությունը։ Հենց այս գիտակցումով Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդես չի գալիս երկրորդական, երրորդական բնույթի ծրագրերով կամ պոպուլիստական խոստումներով՝ ելնելով վերը նկարագրված օրհասկան իրավիճակից։


Այսօր ընտրությունը ներկայացվում է կեղծ երկընտրանքի ձևով․


Գործող իշխանությունն առաջարկում է մեր ազգային ինքնությունն ու հիշողությունն ուրանալու ճանապարհով սպառողական մարդ դառնալու քաղաքականություն։


Մնացած բոլորը, սպառողական խոստումներ և պատրանքներ շռայլելով, առաջարկում են վերադառնալ անցյալ։


Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է լինել եվրոպական մոդելի, ինքնիշխան, ժողովրդավարական պետություն և միաժամանակ պահպանել իր հայկական ազգային ինքնությունը։


Մենք դիմում ենք ձեզ ուղիղ՝ առաջարկելով Ազգային ժողովում ունենալ քաղաքական թիմ, որը թրծված է փորձով, ունի միջազգային լուրջ կապեր և ունակ է պաշտպանել հայկական պետական շահը։


Մեզ համար առաջնայինը սոցիալ-տնտեսական խոստումներով վստահություն շահելը չէ։ Կարևոր է տարբերակել պետություն ունենալու համար գլխավորը երկրորդականից։


Սիրելի՜ հայրենակից, Դուք օգտվելով 5 տարին մեկ կառավարման Ձեր իրավունքից, մեկ քվեով կարող եք ձևավորել խորհրդարանական քաղաքական խմբակցություն, որը կպաշտպանի Հայաստանը և հայ ժողովրդի ինքնությունը։


Ընտրելով Լուսավոր Հայաստանին Դուք՝

ձևավորում եք ՀՀ քաղաքացու շահերը ներկայացնող խմբակցությունն Ազգային Ժողովում.

«Լուսավոր Հայաստանը» կլինի ժողովրդի ձայնն ու ձեր շահերի պաշտպանը Խորհրդարանում։ Մեզ համար ԱԺ ամբիոնը ոչ թե լոզունգների, այլ Հայաստանի քաղաքացու խնդիրներին լուծում տալու և Հայաստանի պետական շահը պաշտպանելու հարթակ է։ Երկրում կարգ ու կանոնը վերականգնելու և նորմալ կյանք ապահովելու նպատակով՝ յուրաքանչյուր օրենք պետք է աշխատի հանուն և ի բարօրություն քաղաքացու»։


նպաստում եք պետական ինստիտուտների հեղինակության բարձրացմանը

«Մինչև սուպերվարչապետական համակարգի փոփոխումը մեզ համար օրհասական է ուժեղ, բայց անկողմնակալ նախագահի ինստիտուտ ունենալը։ Պետական այս կարևոր ինստիտուտի արդյունավետ գործունեությունը հնարավոր է միայն նախագահի պաշտոնում հանրային հեղինակություն վայելող անձի ընտրությամբ։ Լուսավոր Հայաստանն առաջարկում է նախագահի ինստիտուտի հեղինակության բարձրացում որպես հակակշիռների և փոխզսպումների ապահովման մեխանիզմ»։


ներդրում եք ունենում Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականության վարմանը

«Արտաքին հավասարակշռված քաղաքականության վարման համար նախևառաջ պետք է բանիմաց և փորձառու բանակցային թիմ ձևավորել, ում կհարգեն միջազգային ինստիտուտներում և ում խոսքը լսելի կլինի։ Մենք ունակ ենք անկաշկանդ ներկայացնել և պաշտպանել Հայաստանի Հանրապետության պետական շահերը՝ վերջ տալով միակողմանի զիջումներին»։


պաշտպանում եք հայկական ինքնությունը՝ կառուցվելիք եվրոպական մոդելի երկրում

«Եվրոպական մոդելի պետություն ունենալը չի կարող հակադրվել մեր ազգային ինքնությանը։ Հայաստանի նման փոքր երկրի համար, որը դարեր շարունակ պայքարել է անկախության և պետականության համար, անգնահատելի է հայկական ինքնության պաշտպանությունը։ Այսօր ավելին քան երբեք առանցքային է ազգային արժեհամակարգի պահպանությունն ու պաշտպանումը արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար։ Լուսավոր Հայաստանն այն ուժն է, ով գիտի ինչպես կառուցել եվրոպական մոդելի Հայաստան իր զարգացած ինստիտուտներով, որտեղ մարդը կենտրոնական արժեքն է և ամեն բան արվում է հանուն մարդու անվտանգության և բարօրության»։


ՊԱՇՏՊԱՆԻ՛Ր ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԴ


ՔՎԵԱՐԿԻ՛Ր
ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՏԻՆ


ՔՎԵԱԹԵՐԹԻԿ ԹԻՎ՝ 19